Կորոնավիրուսից հղի կին է մահացել (video)
Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել: Այս մասին ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավով պիտի նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Նորից պիտի անդրադառնամ, որ դելտա շտամից մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրությանա ստիճանի»,-ասաց Ավանեսյանը:
