Տապալե՞լ, թե՞ փախչել, այս է խնդիրը

Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում լարվածությունը, կարծես, իր անդրադարձն է ունենում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ կոնկրետ չի պատասխանել, թե արդյոք հնարավոր է, որ արտաքին միջամտությունների պատճառով չստորագրվի Եվրամիության - Հայաստան շրջանակային համաձայնագիրը: Ասել է՝ «կապրենք, կտեսնենք»: 2013 թվականին շուրջ երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո պաշտոնական Երևանը չստորագրեց Եվրամիության հետ բանակցված փաստաթուղթը: Մոսկվայում Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունից հայաստանցիներն իմացան, որ կայացվել է որոշում միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Հիմա ԵՄ-ն ու Հայաստանը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրել են մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում: «Այո, նախատեսվում է, որ պետք է աշնանը ստորագրել: Արդյունքների մասին կխոսենք մյուս տարի», - ասաց Շավարշ Քոչարյանը: Տպավորություն է ստեղծվում Հայաստանի իշխանությունները կարող են նաև հրաժարվել Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից, ու նման մթնոլորտը ստեղծվեց ՀՀ իշխանությունների կողմից կոշտ արձագանքից հետո, երբ նրանք պատասխանեցին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին: Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հիշեցնենք, քննադատել էր Հայաստանի ընտրական գործընթացները: Առաջարկել էր փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից: Ի պատասխան իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հորդորել էր եվրոպացի դիվանագետին «չմիջամտել երկրի ներքին խնդիրներին»: Պարզ է մեկ բան, ԵՄ-ն Հայաստանի արժեքավոր և կարևոր գործընկերն է, խոշոր դոնոր և ապագայում ևս Հայաստանի զարգացման համար վճռորոշ գործընկեր: Ազգային ժողովի եվրաինտեգրման ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը երեկ հայտնել է, որ անցած տարի ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո, որից 7 միլիոնը՝ ընտրությունների կազմակերպման համար: Աշնանը նախատեսվող համաձայնագրի ստորագրումը կարևոր է Հայաստանի համար: Հնարավոր է, որ ԵՄ-ն ի դեմս դեսպան Պյոտր Սվիտալսկու ցանկանում են մինչև այս ժամկետը ՀՀ իշխանություններին հասկացնել, որ պետք է «խելքները գլուխը հավաքեն», այլապես ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի վրա գումարներ ծախսել` իրական բարեփոխումների բացակայության պայմաններում: Հնարավոր է նաև այլ տարբերակ, որ Հայաստանն է ձգտում տապալել ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու գործընթացը, որի պատճառները կարող են մի քանիսը լինել, օրինակ, որ ԵՄ-ում գիտակցում են, որ բացառապես ՀՀ իշխանությունների ելույթներն այլևս ԵՄ-ին դուր չեն գալիս, գործնականում Հայաստանը չի կարողանում իրական բարեփոխումներ իրականացնել երկրի ներսում: Այսինքն` խաբել այլևս հնարավոր չէ: Եվ, ինչու չէ, կրկին Մոսկվայի գործոնը, որին հնարավոր է դուրս չգա Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը: Ինչևէ, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը դեռ ժամանակ կա, բայց հարկ է նշել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, արդեն իսկ որոշակի առավելություններ ունի և օգտվում է ԵՄ-ից: Եվրոպական միության հետ բանակցված և տարեվերջին ստորագրվելիք համաձայնագիրը առաջին հերթին կարևոր է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից, Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ գործող համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 1996թ.-ին, թարմացման կարիք ունի, և այս պահի դրությամբ կա անհրաժեշտություն երկու կողմերի հավակնություններին և պարտականություններին համահունչ իրավական հիմք ստեղծելու։ «Համաձայնագիրը պետք է գնահատել նախ այս կողմից՝ այն գործելու է 10 տարի ժամկետով։ Բոլոր ոլորտներում ապահովվում է երկխոսությունը, համագործակցության պայմանավորվածությունները և ձևաչափերը, քաղաքական, իրավական, առևտրային կարգավորումների ոլորտներում կա պայմանավորվածությունների փաթեթ»,-մանրամասնեց նա։ Նա շեշտել է, որ առևտրաշրջանառության մեջ տարիֆների փոփոխություն չի նախատեսվում, ոչ տարիֆային համակարգերի ընթացակարգերի, սերտիֆիկատների հետ կապված փոփոխություններ են լինելու, ստանդարտացում, հավատարմագրում և այլն: Ըստ նրա՝ հնարավորություն ենք ստանալու եվրոպական հաջողված փորձը կիրառել մեզ մոտ։ Փոխնախարարի խոսքով՝ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության մասով արդեն իսկ ունենք դրական դինամիկա։ «Անցած տարվա թվային պատկերը ցույց է տալիս, որ ունենք արտահանման աճ, ներմուծման որոշակի չափով անկում, ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ունենք արտաքին հաշվեկշռի սալդոյի դրական դինամիկա»,-շեշտեց նա։ Գարեգին Մելքոնյանը հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ ներկայումս գործում է «GSP+» համակարգը, որը մեծ նշանակություն ունի մեզ համար. աշխարհում այդ համակարգից օգտվում է 8-9 երկիր, որոնք որ բավարարում են որոշակի չափանիշներ, համակարգի մեջ մտնելուց հետո կարողանում են ապահովել ստանձնած պարտավորությունների կիրարկումը։ «Հայաստանին տրամադրվում է 6000-ից ավելի անուն ապրանքների մասով 0-ական մաքսատուրք դեպի Եվրոպական միություն, եթե սրան ավելացնենք Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ստանձնած 0-ական դրույքաչափերը, ապա ստացվում է, որ մենք 9 հազարից ավելի ապրանքների մասով դեպի Եվրոպա ունենք 0-ական մաքսատուրք»,-ասաց նա։ Ըստ նրա՝ հիմնական արտահանումը դեպի Եվրամիություն եղել է հանքահումքային արտադրանքը, հանքահումքային արտադրանքին հավասար եղել է ալյումինե ֆոլգան, հաջորդ խումբը տեքստիլ արտադրանքն է, խմիչքը, ձկնամթերքը, վերամշակված գյուղմթերքը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am