Փաշինյանը խուսափե՞ց Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումից, թե՞...

«Այո, իսկապես, նման հանդիպում պատրաստվում է և պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով», երեկ երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:

Այսպիսով, Կրեմլը հաստատեց այս շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները, սակայն տեսակոնֆերանսի ձևաչափով:

Այս հայտարարությունից քիչ անց երեկ երեկոյան հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին, որում Պետրոս Ղազարյանի հարցին՝ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է», նա պատասխանել է. «Պիտի արձանագրեմ, որ այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: Ապա` Փաշինյանը հավելել է, թե այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։

Տպավորություն է, որ Փաշինյանը ընդդիմանում է Պուտինի ու Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ... Մոսկվան ասում է՝ ծրագրվում ու նախապատրաստվում է նման հանդիպում, Փաշինյանը պնդում է հակառակը:
Գուցե դրա պատճառն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր մոտեցումներ ունեն օրինակ՝ Զանգեզուրի հարցում: Ալիևը պնդում է մի բան, Փաշինյանը՝ ամբողջությամբ հերքում է «միջանցքային» գաղափարը:

Հիմա, Փաշինյանը խուսափո՞ւմ է Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումից, թե՞ պարզապես իր ոճի մեջ պարզապես հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը, ցույց տալով, թե՝ «ես չէի ուզում, ինձ ստիպեցին ստորագրել» հերթական եռակողմ փաստաթուղթը, կամ՝ բանավոր հերթական համաձայնությունը:

Բայց ինչն է ուշագրավ... Փաշինյանը, երբ խոսում է հաղորդակցության ուղիների մասին, կարծես մի մեծ շնորհ է համարում Հայաստանին ընձեռվելիք՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան հաղորդակցությունը, կամ՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունը:
Իսկ երաշխիք կա՞, որ Հայաստանի քաղաքացիներն, օրինակ, անվտանգ Ադրբեջանի տարածքով կհասնեն Ադրբեջան, կամ բեռնատարները հարձակումների չեն ենթարկվի, ինչպիսի դեպքեր եղել են անգամ խորհրդային տարիներին:

Կամ՝ այսօրվա Թուրքիան դա 20-25 տարի առաջվա Թուրքիա՞ն է Փաշինյանի պատկերացմամբ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի այսօրվա բոլոր պահանջներին Անկարան բաց ու հստակ սատարում է, իսկ Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն և Հայաստանի տարածքների հանդեպ հավակնություններ ներկայացնելով մայիսից ներխուժել է մեր երկրի տարածք:

Այս պայմաններում Փաշինյանի կառավարությունը, եթե մի կողմից արձանագրում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջադեպեր են գրանցվում, զոհեր ունենք, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարություն է ընդունվել, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է իսկ իր ստորագրությամբ փաստաթուղթը, ապա ինչպե՞ս է Փաշինյանն իր իշխանության երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը...

«Երբ խոսում ենք՝ Ադրբեջանը հաղորդակցություն պիտի ունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ», ասում է Փաշինյանը: Սա ի՞նչ է, երկնքից իջած Աստծո շնո՞րհ...

Ընդունենք, Փաշինյանը համարում է, որ Թուրքիան արագ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու է, իսկ ՀՀ քաղաքացիները անմիջապես ուղևորվելու են Թուրքիա և հայ-թուրքական առևտրատնտեսական ոլորտը ծաղկելու: Իսկ Թուրքիայի զավթողական քաղաքականությանն ինչպե՞ս է հակազդելու ՀՀ կառավարությունը՝ աչքի առաջ ունենալով Թուրքիայի ազդեցության մեծացումն օրինակ Վրաստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5411 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am