ՆԱՏՕ-ի բանակը մնում է Ադրբեջանում. Էրդողանը պատասխանեց Պուտինին

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի մեջլիսը կքննարկի նախագահ Էրդողանի առաջարկը՝ երկարաձգել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը։ Թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու մասին որոշմանը Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր արժանացրել 2020թ. նոյեմբերի 17-ին։

Թուրքիան, այսպիսով, պատասխանում է Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայությանը «հավասարազոր» քայլ է անում, այսինքն, այնքան ժամանակ, որքան դեռ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն կիրականացնի, այնքան ժամանակ՝ թուրքական բանակն էլ կմնա Ադրբեջանում:

Իրականությունը հետևյալն է. թուրքական բանակն Ադրբեջանում է և վաղուց: Ադրբեջանական բանակը վաղուց թոթափել է խորհրդային բանակի մոդելը, տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն զինվել է ռուսական, թուրքական ու իսրայելական սպառազինությամբ, այլև ադրբեջանական բանակն իր մոդելով դարձել է թուրքական, ավելի ճիշտ՝ ՆԱՏՕ-ական բանակ:

Թեև գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, բայց դրա գործառույթները առանձնապես ոչ ոք չի տեսնում, իսկ Թուրքիան իրեն խաբված է զգում, հետևաբար, Անկարային ոչինչ չի մնում, քան հաստատվել Ադրբեջանում, որպեսզի Մոսկվային ցույց տա՝ «մենք այստեղ ենք մնալու՝ մեր եղբայրների թիկունքին կանգնած»:

Անհանգստացնո՞ւմ է այս փաստը ռուսաստանյան քաղաքական էլիտային...
Եթե անգամ անհանգստացնում է, ապա դրա մասին պաշտոնական մարմիններից չեն հնչում համարժեք գնահատականներ: Իսկ, եթե հնչում են՝ միայն չեզոք, թե՝ «Ադրբեջանը ինքնուրույն պետություն է, անկախ պետություն է, և ինքն է որոշում իր դաշնակիցներին»:
Իսկ ահա ռուսաստանյան փորձագիտական դաշտում պատկերը լիովին այլ է: Կան ռուսաստանցի փորձագետներ, որոնք գիշեր-ցերեկ խոսում են թուրքական ազդեցության մեծացման մասին, դա որպես իրական սպառնալիք ու վտանգ ներկայացնում Ռուսաստանի համար:

Ավելին, այդ փորձագետները շարունակ կրկնում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի լոլիկա-խավիարային քաղաքականությունը և առաջնորդվի Ռուսաստանի դաշնության շահերով, որոնց դեմ էլ հստակ հանդես է գալիս Թուրքիան հետխորհրդային հանրապետություններում:

Բայց ինչպես երևում է, այդ եզակի փորձագետների կարծիքները Կրեմլում լսող չկա...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3085 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am