Կառավարությունը պետական դպրոցի մի մեծ հատված անհատույց տրամադրել է վարչապետի փեսայի քրոջը

«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Երեւանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը: Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երեւանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը եւ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, փաստացի հենց Հայկ Հարությունյանն է համակարգում այդ կենտրոնի աշխատանքները: Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն, մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաեւ դպրոցի մարզադահլիճը եւ կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով: «Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում: Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցում հրաժարվեցին պաշտոնապես որեւէ խոսք ասել շենքի մի բավական մեծ մասն օտարվելու վերաբերյալ. քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարությանը բոլորովին ձայնազուրկ է դարձրել: Ավելի ուշ քաղաքապետարանից պատասխանեցին, որ ամեն դեպքում դպրոցն ու իրենք չեն կարող մեկնաբանություններ տալ կառավարության որոշման մասին: Այդուհանդերձ, դպրոցում մենք տեղեկացանք, որ մասնավոր կազմակերպությանը տրամադրված մասնաշենքում մինչ այժմ գործում էր տարրական դպրոցը` ավելի քան 200 աշակերտով: Այստեղ նաեւ ասում էին, որ «Գլոբալ Բրիջը» հիմնովին վերանորոգելու է Մայակովսկու անվան դպրոցի երեք դասասենյակ ու նաեւ շահագործման հանձնելու երկու զուգարան: «Գլոբալ Բրիջին» տրամադրված մասնաշենքում արդեն վերանորոգման աշխատանքներ էին ընթանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am