Ջայլամ դառնալու ժամանակը

Մինչև 2018 թվականը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր:

Այս փաստը տարիներ շարունակ խստորեն քննադատվում էր այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչների կողմից, որոնցից շատերն այսօր իշխանության կարկառուն դեմքերից են։ Բուհերի կուսակցականացման դեմ երբեմնի մոլի պայքար մղողները նոյեմբերի 6-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ են ընտրել ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

Հասկանալի է, որ ԵՊՀ-ն վերահսկելու գործը առանց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգի որևէ ՔՊ-ականի չէր կարող վստահվել։ Պապիկյանին այս պաշտոնում նշանակել է հենց Փաշինյանը՝ սա փաստ է, հակառակ պարագայում որևէ տրամաբանական բացատրություն չկա ու չի կարող լինել այս անհեթեթ ընտրության մեջ։
Այսպիսով՝ որպես փաստ արձանագրենք, որ ԵՊՀ-ն այսօր ավելի շատ է քաղաքականացված և կուսակցականացված, քան նախկինում էր, որովհետև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նույպես ՔՊ-ական է․ նա մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը ՔՊ խմբակցության պատգամավոր էր, ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Այսինքն՝ հեղափոխական իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի անմիջական գլխավորությամբ, իրենց ջայլամի տեղ են դրել։ Նրանք այժմ հերթով իրականացնում են այն բոլոր արատավոր քայլերը, որոնց դեմ պայքարը դրոշակ դարձրած երեքուկես տարի առաջ եկան իշխանության։ Քայլող իշխանականները պայքարում էին բուհերի քաղաքականացման և կուսակացկամանցամն դեմ, այսօր իրենց կուսակցության նախագահին կարգում են մայր բուհի կառավարման խորհրդի նախագահ։
Այս մարդիկ տարիներ շարունակ ամենասուր ձևով քննադատում էին նախկիններին՝ աշխատասենյակներում Սերժ Սարգսյնաի լուսանկարը փակցնելու համար, և իշխանության եկան Սարգսյանի նկարը լուսամուտից ցած նետելու հայտնի ակցիայով։

Այսօր ՔՊ-ական կառավարության նախարարների՝ բոլորի անխտիր, կաբինետներում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսնակարը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին սուպերնախարար Արայիկ Հարությունյանի տված բացատրության համաձայն՝ սա միանգամայն նորմալ և ընդունելի վիճակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ընտրված ղեկավար է՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը, նրա պատկերացմամբ, ընտրված չէր։ Ավելորդ է ասել, որ նախկին ՀՀԿ-ական նախարարների համար Սերժ Սարգսյանը շատ էլ լավ ընտրված ղեկավար էր, ասել է թե՝ նրանք միանգամայն իրավացիորեն հիմքեր ունեին իրենց առաջնորդի նկարը կախել գլխավերևում։

Նույն ձևով խորհրդարանական սահմանադրության մասին ամենավերջին քննադատական խոսքերն ասող Նիկոլ Փաշինյանն արդեն ավելի քան երեք տարի ըմբոշխնում է սուպերվարչապետության հմայքը՝ հավանաբար մտովի օրհնելով այդ սահմանադրությունը գրողներին, առանց որի ինքն անգամ երազում վարչապետ դառնալ չէր կարողանա։ Այնպես որ՝ ջայլամ բուծեք, հեղափոխակա՛ն քայլիստներ, դուք ո՛չ սկզբունք ունեք, ո՛չ էլ գաղափար։ Ձեր երազանքը աթոռն ու իշխանությունը մինչև վերջ, ոլորտ առ ոլորտ ստանալն էր։

 

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 3342 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am