Հայկ Մարությանի սարսափելի վախերը

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն օրուարեւ չէր տալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բյուջեի քննարկումների ժամանակ, երբ ավանդույթի համաձայն Երեւանի քաղաքապետը չէր ներկայանում խորհրդարան, Փաշինյանը մի ողջ օր նվիրում էր Մարգարյանին, հանդիսավոր ելույթներ ունենում, պահանջում էր անհապաղ բերման ենթարկել Երեւանի քաղաքապետին:
Փաշինյանի իշխանության երեք տարիներին նույնը տառացիորեն կրկնում է Փաշինյանի իշխանության քաղաքապետ Հայկ Մմարությանը:

Ազգային ժողով երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն կրկին ներկայացել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը՝ ներկայացնելու բյուջեի ծրագիրը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հերտաքրքվեց՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը անձամբ չի ներկայացել:
«Ճիշտն ասած՝ քաղաքապետն անձամբ էր ուզում գար ու ներկայացներ, բայց, ցավոք սրտի, ներկայիս համաճարակը մտավ իրենց տուն, իր երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով ու նա, լինելով վտանգավոր «զոնայում», չի ուզում վտանգել մնացած մարդկանց կյանքը:
Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում», - ասաց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:

Իշխանական պատգամավորը առողջություն մաղթեց Երևանի քաղաքապետին, սակայն զգուշացրեց. «Ուղղակի փոխանցեք՝ պատգամավորներն ասում են, որ այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ անձամբ ներկայանա»:


Բերված հիմնավորումն, անշուշտ, զավեշտալի է, այս իշխանությունը եւ հատկապես Հայկ Մարությանն այնքան բարդույթավորված են, որ հատկապես պատերազմից հետո վախենում են իրենց ստվերի հետ հանդիպել: Նիկոլ Փաշինյանը ոստիկանական գնդերի ուղեկցությամբ է շրջում, մեկ ուրիշը ընդհանրապես տանից դուրս չի գալիս, իսկ Հայկ Մարությանն ընդհանրապես պատերազմից առաջ էլ է աչքի ընկել իր բարդույթներով: Դրանից առաջ էլ ըստ էության վախենում էր ԲՀԿ-ից ու նամանավանդ Նաիրա Զոհրաբյանից, որ 2018-ի աշնանը քաղաքապետի ընտրություններին իր մրցակիցն էր ու քարուքանդ էր անում Հայկ Մարությանին: Առավել եւս պատերազմից հետո, երբ Մարությանը սուտի հայրենասեր է խաղում, իբր խզել է կապերը թիմի հետ, ծանր է տարել պատերազմը, բայց պահում ու փայփայում է իր պաշտոնը, նա լավ գիտի, որ ազատ շրջելու ժամանակ կգտնվի մեկը, որ կպատռի նրա՝ ծաղրածուի դեմքը:

Անի Սահակյան

դիտվել է 4080 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am