Ծառուկյանը խաղատախտակին հանել է ամենաուժեղ ֆիգուրը.պատերազմն անխուսափելի է

Դեկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքում եւս դիտարժան ընտրապայքար է սպասվում: Մրցակցությունը գնալու է երկու հիմնական թեկնածուների միջեւ: Իշխող Քաղպայմանագրի թեկնածուն Պավել Ցուգունյանն է, որը Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ հանտնի քրեական հեղինակություն։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել. նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Մամուլում տեղեկություններ կային, որ ՔՊ վերնախավը ճնշումներ գործադրեցին Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի վրա, որպեսզի նա այս ընտրություններում չառաջադրվի, քանի որ ՔՊ-ականներն լուրջ մտահոգություններ ունեն, որ 2019-ի սցենարը կարող է նորից կրկնվել և Գևորգյանը կարող է կրկին հաղթել։
Սակայն ճնշումներն արդյունք տվեցին, Գեւորգյանը չի առաջադրվում, փոխարենը ԲՀԿ-ով կառաջադրվի Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ ընկեր, թիկնազորի պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը, որը ոչ միայն Աբովյանում, այլեւ Կոտայքի մարզում հայտնի եւ ընդունելի հեղինակություն է ու կասկած չկա, որ նա առաջադրվել է հաղթելու վճռականությամբ: Պարզ ասած՝ Գագիկ Ծառուկյանը խաղատախտակին է բարձրացրել իր ամենաուժեղ խաղաքարը:
Սակայն նկատի ունենալով ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները, հարց է առաջանում՝ արդյոք երկուստեք փոխպայմանավորվածություն կա Գագիկ Ծառուկյանի հայրենի Աբովյանը ավանդույթի համաձայն թողնել Ծառուկյանի տիրապետության տակ: Ի դեպ, երեկ Ռռոմանոս Պետրոսյանը պատասխանելով այս հարցին ասել է. «Որևէ մեկն իրավունք չունի քաղաքը թողնել որևէ մեկին, այն Աբովյանի քաղաքացուն է պատկանում»: Վերջինս նշել է, որ որպես ՔՊ-ի Աբովյանի տարածքային կառույցի և կուսակցության վարչության անդամ՝ այս անգամ ևս ներգրավված է ՏԻՄ գործընթացներում. «Մեր թեկնածուն վարչության որոշմամբ է առաջադրվել։ 60 հոգանոց ավագանու ցուցակ ենք ներկայացրել, իսկ թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, դեռևս 2017թ․-ից մեր շտաբի պետն է եղել Աբովյանում։ Այսինքն, մեր թեկնածուի ընտրությունը պայմանավորված է բացառապես ինստիտուցիոնալ որոշմամբ»։

Հիշեցնենք, որ 2019-ին իշխանությունը իր հեղինակության պիկին պարտվեց Աբովյանում: Պետրոսյանն ասել է, որ նախորդ ընտրություններում պարտվել են, բայց դասեր քաղելով՝ առաջ են շարժվում. «Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ և ունենք բոլոր նախադրյալները՝ դրան հասնելու համար»։
Եթե, իսկապես, չկա պայմանավորվածություն, ապա անշուշտ Աբովյանում դաժան պատերազմ է սպասվում:

Անի Սահակյան

դիտվել է 12990 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am