ՔՊ-ում պետք է ընդունեն, որ պարտվել են. հիմա էլ մանդատները չեն վերցնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։

Սակայն 1 քվե էր պակասում, որպեսզի համայնքապետ ընտրեին, ուստի դիմեց վարչական դատարան` ընտրությունները չեղարկելու պահանջով, կրկին մերժվեց։ Երեկ էլ ՔՊ-ն հրաժարվել է վերցնել ավագանու մանդատները ու հիմա նոր դավադրություն է հյուսում։


Նշենք, որ մանդատները հանձնելուց հետո 20-օրյա ժամկետում գործող համայնքապետը կամ ԺՊ-ն պետք է նիստ հրավիրի, եւ համայնքապետ ընտրվի։ Համայնքի գործող ԺՊ, ՔՊ թեկնածու Արթուր Մաթեւոսյանը երեկ չպատասխանեց մեր հարցին, թե երբ է նիստ հրավիրելու, ասաց՝ մարզպետարանը երբ որոշում ընդունի, կհրավիրեն:

Բայց չէ՞ որ դա Ձեր իրավասությունն է` հակադարձեցինք մենք։ Նա չընդունեց, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչու չեն վերցրել մանդատները, ասաց, որ զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել։

«Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանը հաստատեց ՔՊ-ի կողմից մանդատները չվերցնելու փաստը․ «Այո, իշխանությունն ամեն ինչի պատրաստ է, բայց պետք է սպասել իրենց գործողություններին։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ընդունի, որ պարտվել է, իրենք Սյունիքի գրեթե բոլոր համայնքներում պարտվեցին, բացառությամբ Տեղի, այն էլ՝ բացառիկ անօրինականություններ իրականացնելով։ Հետեւաբար, ամեն ինչ անելու են, որ Տաթեւում էլ իրավիճակ փրկեն»:

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ կոալիցիոն համաձայնությանը, Հարությունյանն ասաց․ «Բավականին դրական բանակցություններ են ընթանում, եթե վերջնական համաձայնության գանք, կոալիցիոն հուշագիրը կներկայացնենք հանրությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 357 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am