Ես երբեք այսպիսի բան չեմ տեսել. Լեդի Գագան՝ հայկական հարսանիքի մասին
Երգչուհի Լեդի Գագան ելույթ է ունեցել Գասպար Ավդոլյանի և Լոլիտա Օսմանովայի հարսանիքին, որը տեղի է ունեցել Լոս-Անջելեսի Dolby Theatre դահլիճում: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
«Ես այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար: Ինչ շքեղ հարսանիք է: Կյանքում երբեք այսպիսի բան չեմ տեսել: Ամեն ինչ շատ յուրահատուկ է: Ես այս դահլիճում էի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հիմա ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է»,- ասել է Գագան ռուս միլիոնատերեր Ալբերտ Ավդոլյանի և Էլդար Օսմանովի երեխաների հարսանիքին ելույթից հետո: Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան։ Վերջինս ինստագրամյան տեսանյութերից մեկում նշում է, որ կյանքում նման ճոխ հարսանիքի չի մասնակցել:
