Կարևոր հարցը լուծվել է
Այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց կատարված աշխատանքը՝ տեղեկացնելով, որ անցած տարի մշակույթի ոլորտին հատկացվել է 26.6 մլրդ դրամ: Ինչպես ասաց՝ 40 տարվա չլուծված հարց է լուծվել` Մնջախաղի թատրոնի համար շենք է հատկացվել Դրամատիկ թատրոնի տարածքում, և այժմ այն վերանորոգվում է: Որոշվել է նաև Համազզգային թատրոնի շենքի հարցը, այն կհիմնանորոգվի, և մեկ տարվա ընթացքում թատրոնը կունենա իր հիմնական տեղը: Անի Աղազարյան
