Արմեն Ամիրյանը Կարեն Կարապետյանի թիմից է
ՀՀԿ ծրագիրը, ՀՀԿ-ն ներկայացել է այն թիմով, որով ներկայացել է, և էական չէ նաև, թե ով կլինի մշակույթի նախարարը: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հետ կապված հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ 1 ժամ հետո մեզ հետ ի՞նչ է լինելու: Մենք ներկայացրել ենք հնգամյա ծրագիր կառավարության և մենք պատրաստ ենք իրականացնելու մեր ծրագիրը, ունենք բոլոր ուժերն ու պատկերացումներն այդ ծրագիրն իրականացնելու: Ես Կարեն Կարապետյանի թիմում ինձ շատ լավ եմ զգում և շատ համակարգված աշխատանքի մեջ»:
