Կրճատումներն անխուսափելի են
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմն ուռճացված է, և կրճատումներն անխուսափելի են։ Նրա հաղորդմամբ` ներկայումս Օպերայում աշխատում է 600 մարդ, որից առայժմ միայն 10-ին է ծանուցում ուղարկվել ազատման մասին: Արմեն Ամիրյանի խոսքով` կրճատումների դեմ բողոքողները, որոնք մոտ մեկ ամիս առաջ խափանել էին ներկայացումը, խիստ նկատողություն են ստացել։
