Այսօր՝ նոյեմբերի 5-ը, Առուշ Առուշանյանի համար հաղթանակած օր է (video)
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացնել խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Խոսքը թե՛ գրավի, թե անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
