Զենքերը կրակելու ժամանակը

Զարմանալ կարելի է հայաստանյան ընդդիմադիրների այն վախվորածության կամ զգուշավորության վրա, որոնք նրանք ցուցաբերում են Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանությանը վերաբերող հարցերում: Թվում էր, թե մեկ տարի առաջ կատարվածից հետո ընդդիմությունն իշխանությունների հետ պետք է հարաբերվի <<մարտեր առանց կանոնների>> սպորտաձեւի կանոններով, ուր ամեն ինչ կարելի է, միայն թե հակառակորդը տապալվի գետնին, սակայն հայրենի ընդդիմադիրները դեռ ծանրութեթեւ են անում, ակնարկներով խոսում այս ապազգային իշխանությունների եւ նրանց դավադիր քայլերի մասին: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վվանեցյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին չի բացահայտել Ադրբեջանի հետ քաղաքական հարցերով օպերատիվ կապը ապահովողի անունը: Երբ նրանից հետաքրքրվել են նաեւ, թե ինչու պաշտոնավարման ընթացքում չի բարձրաձայնել այն սենսացիոն տեղեկությւնների մասին, որոնց մասին կիսատ-պռատ խոսել է պատոնանկությունից հետո Վանեցյանը հանճարեղ պատասխան է տվել, թե իր հրաժարականի տեքստը պետք է զգուշացում լիներ բոլորին: «Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որպեսզի այդ հարցին լուրջ վերաբերվեին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իմ անձը»,-ասել է Վանեցյանը՝ նշելով, որ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին փոխանցել են արցախյան հատվածի 12 500 քառակուսի կիլոմետր տարածք, բանակցային լավ ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է այդ ամենը մսխել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ խորհրդարանում ի պատասխան Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մեղադրանքներին՝ թշնամու հետ դավադիր խաղերի` օպերատիվ կապի մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե այդ օպերատիվ կապը Մկրտչյանի խմբակցության ղեկավարն է ապահովել: Առաջարկեց նաեւ գնալ եւ կտտանքների ենթարկել Վանեցյանին, որ խոստովանի, թե այդ ինչ դավադիր պայմանավորվածություններ է ապահովել ու լռել:

Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ, երկու անուն է շրջանառվում՝ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի եւ նախկին խորհրդական Արսեն Խառատյանի:

Զարմանալի է, որ անգամ նման մեղադրանքներից ու վիրավորանքներից հետո Վանեցյանը լռում է եւ իբր պետականամետություն դրսեւորում՝ իրերն ու երեւույթները չանվանելով իրենց անուններով: Այլ կերպ ասած՝ մեր ընդդիմադիրները Հռոմի պապից ավելի կաթոլիկ են փորձում երեւալ եւ շատ դեպքերում են ցույց տվել, թե իբր ավելի պետականամետ են, չեն իջնի Փաշինյանի մակարդակին, չեն գնա հակասահմանադրական լուծումների կամ չեն խոսի այնպիսի բաներից, որոնք կվնասի Հայաստանին: Բայց հիմա այս նման պահվածն անլուրջ է եւ չհիմնավորված, երբ գործ ունենք բռունցքներով եւ քացիներով հարցեր լուծող իշխանության հետ, երբ գործ ունենքն անադեկվատ խորհրդարան ժամանածների հետ, երբ բարձրագույն իշխանությանը ոչ օրենք, ոչ ժողովուրդ է հետաքրքրում եւ մեր թիկունքում շարունակում են դավադիր պայմանավորվածությունները, երբ գործ ունենք մի տեսակի հետ, որ ամեն բան կեղծելով Արցախը հանձնեց, իսկ հիմա էլ Հայաստանի համար ցեղասպանության դռներն է բացել, նման պահվածքն առնվազն անմեղսունակություն ու անլրջություն է: Սա էլ յուրովի կոմպրոմիս է իշխանության հետ: Այո, եթե պարոն Վանեցյանը պաշտոնավարման ընթացքում բաց տեքստով խոսեր իր իմացածի մասին, գուցե այսօր այս վիակը չունենայինք, հասկանալի է, որ հիմա հանրային իմունիտետն այնքան է ընկել, որ եթե անգամ ասվի, թե Նիկոլը մորթելու է բոլորին, միեւնույն է որեւէ մեկը տեղից չի շարժվի, եթե այս հանրությունը հանդուրժում է, որ թուրքի գործակալն իր արտաքին քաղաքականությունը որոշի եւ արտգործնախարար աշխատի, եթե հանդուրժում է այս ամենը, ապա մեծ հաշվով ոչ մի բան, ոչ մի հայտարարությամբ փոխել հնարավոր չէ: Բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է վայր դնի զենքերը եւ գնա տուն, պետք է շարունակել պայքարը, մինչեւ անգամ ուշացումով շտկել երբեմն գործած սխալները, որովհետեւ ոչ մեկ չի կարող ասել, թե ինչը կդառնա մեծ հրդեհի համար կայծ:

Անի Սահակյան

դիտվել է 2591 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am