Փաշինյանն էլ Պուտինին կառաջարկի այդ գործարքը

Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում ստորագրեցին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը: Այս փաստաթուղթը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագրեր, այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկա։ Բացի այդ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հաստատել են համատեղ ռազմական դոկտրինը։ Ընդ որում, փաստաթուղթը ստորագրվեց Ռուսաստանի պետական տոնի՝ Ժողովրդական միասնության օրը։ Պուտինն էլ ստորագրման ժամանակ գտնվում էր Սևաստոպոլում։ Իսկ Լուկաշենկոն էլ բողոքեց Պուտինին, որ իրենց հետ Ղրիմ չի տարել։

«Միութենական պետությունը մեզ համար առաջնահերթությունների առաջնահերթությունն է», նշեց Բելառուսի նախագահը։ Պուտինն էլ իր ելույթում հայտարարեց, որ Մոսկվան և Մինսկը «մտադիր են համատեղ դիմակայել ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձերի», ինչպես նաև Մոսկվան «կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուսցի ժողովրդին»:

Ինտեգրման խորացման շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել, երբ Լուկաշենկոյին անցած տարի ամռանը և աշնանը Կրեմլի ակտիվ աջակցությամբ հաջողվել էր ճնշել իր իշխանության դեմ զանգվածային ելույթները նախագահական ընտրություններից հետո:

Սակայն բելառուսական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Լուկաշենկոն կարող է հանուն Մոսկվայի աջակցության հրաժարվել Բելառուսի ինքնիշխանությունից։

Դե իսկ Լուկաշենկոն պարբերաբար իրարամերժ հայտարարություններ է անում այս թեմայով՝ մեկ ասում է, որ ինքն է Բելառուսի ինքնիշխանության միակ երաշխավորը, մեկ էլ ասում է, թե Մինսկը պատրաստ է Մոսկվայի հետ ցանկացած ինտեգրման։
Ստորագրված Միութենական ծրագրերում չեն ընդգրկվել քաղաքական ինտեգրման հետ կապված նախաձեռնությունները, մասնավորապես՝ իշխանության վերազգային միութենական կառույցների ստեղծումը և միասնական արժույթը։ Այսինքն՝ դե յուրե գոնե Բելառուսը պահպանում է իր ինքնիշխանությունը։

Հիշեցնենք, որ Միութենական պետության գաղափարը ռուսական քաղաքական օրակարգում նորից հայտնվեց 2018թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում։ Լուկաշենկոն, սակայն, ակտիվորեն ընդդիմանում էր ընդհուպ մինչև անցած տարվա ամառ, երբ նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի հսկայական ալիք էր բարձրացել նրա դեմ, և նա կարողացավ իշխանությունը պահպանել միայն Ռուսաստանի աջակցության շնորհիվ։

Այս տարվա սեպտեմբերին արդեն իսկ հայտնի էր, Մոսկվան և Մինսկը մինչև 2023թ. դեկտեմբեր կստորագրեն պայմանագիր միութենական պետության շրջանակներում գազի միացյալ շուկա ստեղծելու մասին, իսկ 2022թ. ռուսական գազի գինը Բելառուսի համար չի փոխվի: Այդ համաձայնությունը ձեռք բերվեց Կրեմլում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում:

Ըստ Պուտինի, ենթադրվում է ստեղծել նավթի և նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միացյալ շուկա: Մշտապես ասվել է, որ Պուտինը և Լուկաշենկոն երկու երկրների քաղաքական ինտեգրման հարցեր չեն քննարկել: «Դրա համար նախ պետք է տնտեսական հիմք ստեղծել»,- ասել է Ռուսաստանի նախագահը: «Եթե պետք լինի՝ մենք կվերադառնանք այդ հարցին, գլխավորն այն է, որ քաղաքական ինտեգրումը ցանկանան մեր ժողովուրդները, մենք մեր կողմից չենք ուշացնի»,- ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն մի քանի անգամ ասել է նաև, որ չի քննարկվել միացյալ տարադրամի հարցը, քանի որ երկու երկրների Կենտրոնական բանկերը բացասական են գնահատում այդ գաղափարը:

Եթե Բելառուսում ընդդիմադիրները համարում են, որ Լուկաշենկոն զիջում է երկրի ինքնիշխանությունը, ապա ինչ կլինի Արցախի գրեթե 75 տոկոս կորցրած Հայաստանի դեպքում, եթե Փաշինյանն էլ իր իշխանությունը պահպանելու համար որոշի, որ Ռուսաստանի հետ նմանօրինակ փաստաթուղթ ստորագրել:

Իշխանություն՝ հանուն ՌԴ-ի հետ էլ ավելի ինտեգրման,ամբողջապես կտեղավորվի Փաշինյանի իշխանատենչության, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2468 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am