Մեծ գզվռտոցին սպասելիս. նվաստացման օպերացիա

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։

Ըստ այդմ, տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»:

«Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։
Հիշեցնենք, Մեղրիում հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով 4 քաղաքական ուժ էր ընտրվել` 6 մանդատով «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով` «Ազատականն» ու «Ապրելու երկիրը»:
Քաղպայմանագիրը ընտրություններից հետո վարչական գործիքակազմը չէր խնայում ՝ երկու ուժերի հետ կոալիցիա կազմելու եւ իշխանությունը զավթելու ուղղությամբ: Սակայն Ռուբեն Վարդանյանի կուսակցությունը հրաժարվել է ՔՊ-ի հետ կոալիցիայից, արդյունքում ստեղծվեց նման նոնսենս իրավիճակ: Ամեն ինչ լսել էինք, բայց քաղաքապետի պաշտոնում <<օրթախ>> կամ այլ կերպ ասած՝ համասեփականատեր դառնալը չէինք լսել:
Իհարկե, մեծ հաշվով չկա տարբերություն Նիկոլ Փաշինյանն է իշխանությունը զավթում, թե Արամ Սարհժգսյանը կամ Սամվել Բաբայանը, եթե նախկինում Բաբայանը բեղ ուներ, հիմա դա էլ չունի եւ ի տարբերվում Փաշինյանից: Իսկ եթե ավելի լուրջ, ապա տեղի ունեցածը աննախադեպ զավեշտ է այնքանով, որ ով կարող է երաշխավորել՝ երկու տարի հետո կամ էշը չի սատկի, կամ էշատերը:
Եւ ընդհանրապես մեղրեցին Բաբայանի կուսակցությանն ընդամենը երկու մանդատ է տվել, ինչ տրամաբանությամբ են կառավարման տարիները հավասար կիսել: Բայց նկատի ունենալով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի եւ իր երկու հաճախորդների հետ, ապա քաղաքական դաշտում ցանկացած այլասերում հնարավոր է: Փաշինյանը արժանի չհամարեց Արամ Սարգսյանին զիջել քաղաքի կառավարումը եւ տեղի ունեցավ նման զավեշտալի պայմանավորվածություն:

Կանխատեսելի է, որ երկուսուկես տարի անց Մեղրիում իսկական բոլոլաներ են սկսվելու, օրթախ քաղաքապետացուներից յուրաքանչյուրը փորձելու է իր շահը պաշտպանել, իսկ դրանից տուժելու է համայնքը, չի բացառվում, որ այդ գզվռտոցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր գործը տեսնի եւ երկուսին էլ զրկի համայնքը կառավարելու իրավունքից ու վերցնի իրեն: Այս մարդիկ ըստ ամենայնի լավ պատկերացումներ չունեն Փաշինյանի ագահության մասին եւ գլխի չեն ընկել, որ վաղ թե ուշ նա ամբողջն իրեն է վերցնելու:

Ի դեպ, չի բացառվում, որ Մեղրիում նման հանգուցալուծումը Փաշինյանը նախեւառաջ կայացրեց Տիգրան Ավինյանի դեմ: Մամուլում տեղեկություններ կային, որ Ավինյանի վրա է դրված Մեղրիում իշխանությունը նվաճելու եւ կողմերին հնազանդեցնելու գործը, դրա դիմաց Փաշինյանը նրան կզիջի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ:
Այսպիսով Նիկոլ Փաշինյանը ըստ էության Ավինյանին ցույց է տալիս իր տեղը եւ հասկացնում, որ մեծ հաշվով հարց լուծող չէ ու ինքն է որոշելու, թե Ավինյանը երբ եւ ուր հայտնվի եւ ինչով զբաղվի:

Անի Սահակյան

դիտվել է 5002 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am