Արծվիկ Մինասյանը բիզնեսի տեղն է մատնանշում
ՀՀ բնակչության փայտանյութի պահանջարկը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրվող հատումների ծավալը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել, մեր անտառները բիզնեսի համար չեն: Էկոտուրիզմ և այլ նման բիզնեսներ կարելի է իրականացնել, բայց փայտանյութի բիզնեսը միանշանակ անթույլատրելի է, և դրա համար պատժամիջոցները պետք է խստացնել: Կանխարգելիչ ֆունկցիա չունենք, բայց տեսչական ռեֆորմի մեջ ենք»,- ասաց պարոն Մինասյանը: Այնուհետև, տեղեկացրեց, որ տեսուչներին նոր կարգավիճակ կտրվի, որ կարողանան շուրջօրյա իրականացնել անտառների պահպանումը: Անի Աղազարյան
