Պաշտոնիցս կառչած չեմ. հավերժ պաշտոնյան
Նարցիսիզմով չեմ տառապում եւ պաշտոնիցս կառչած չեմ։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ նրա՝ ինքը կատարում է պատասխանատու աշխատանք: Ավելին՝ յուրաքանչյուրը պետք է համարի, որ կատարում է ամենակարեւոր եւ պատասխանատու աշխատանքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոն է: Նշենք, որ Կամո Արեյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։
