Ով է ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկանը. լուսանկար
Ադրբեջանական կայքերից մեկում է հայտնվել երեկվա ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկաններից մեկի՝ Շահլար Ռամիզ օղլու Մամաևի (Mamayev Şahlar Ramiz oğlu) լուսանկարը ։ Լուսանկարից երևում է, որ Շահլար Մամաևը ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող է։ Ինչպես գիտեք, առաջնագծում մարտական խնդիրներ են իրականացնում նաև ադրբեջանի ոստիկանության զորքերը և չի բացառվում, որ զինծառայողը ոչ թե դժբախտ պատարհարի հետևանքով մահացած լինի, այլ սպանված լինի պատժիչ գործողությունների արդյունքում։ Սպասենք երկրորդ «ջրահեղձ եղածի» լուսանկարին
