Հետաքննություն դրեք՝ կպարզեք
ԱԺ-ում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, լրագրողների հարցադրումներին ի պատասխան, նշեց, որ ինքը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ոչ թե ապօրինի ճանապարհով, այլ՝ օրենքով: Սակայն հարցին, թե որն է այդ օրենքը, այդպես էլ չնշեց, միայն հերքեց այն լուրերը, որ զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով. «Հետաքննություն դրեք՝ կպարզեք»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am կայքը հրապարակել էր այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նրանց թվում է նաև նախկին պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանի որդին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
