Ալիևը Փաշինյանից հաշտության թուղթ է ուզում. Բաքուն ու Անկարան համոզել են Մոսկվային

Հետպատերազմական շրջանում Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկներով, բայց մինչ այժմ Երևանից պատասխան չի ստացել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Աշխարհը COVID-19-ից հետո» ֆորումում իր ելույթում: Ալիևը հերթական անգամ շեշտել է, որ հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանն առաջարկել է սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: «Այդ ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցն էլ առայժմ լուծում չի ստացել»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Ադրբեջանն «առավելագույն կերպով կառուցողականություն է դրսևորում»:

«Ադրբեջանն առավելագույն կերպով կառուցողականություն է դրսևորում, և դա, չնայած այն բանին, որ երկրի տարածքը մոտ 30 տարի գտնվել է օկուպացված և ենթարկվել է ավերածությունների: Մենք պետք է նայենք ապագային և ապահովենք, որպեսզի այն լինի կանխատեսելի, ինչպես նաև պատրաստ լինենք լայնածավալ գործակցության»,- ասել է Ալիևը: Նա նաև ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանից:

«Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է: Մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ և ստորագրել հաշտության պայմանագիր: Մենք ցանկանում ենք թերթել այս էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա: Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի նրանք լռություն են պահպանում: Ես կարծում եմ, որ նրանք չեն կարողանա դիմադրություն ցույց տալ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը: Եթե բանակցությունների բազում տարիների ընթացքում նրանք մեզ լսեին, իրենց նորմալ մարդկանց պես պահեին, ապա հիմա այս ամենը չէր լինի»,- ըստ aravot.am-ի, ասել է Ալիևը:

Ինչ է կատարվում «հաղթանակած», «պատերազմի էջը փակած», «ղարաբաղյան հակամարտության էջը փակած» Ալիևի հետ, որ այսպես, գրեթե խնդրում է Հայաստանին հաշտության համաձայնագիր կնքել, սահմանները որոշել:

Առհասարակ, Փաշինյանի իշխանությունը, քաղաքական էլիտան ունի՞ բացատրություն, թե ինչո՞ւ են շտապում Անկարան ու Բաքուն, ու ինչպես երևում է, Ռուսաստանին էլ են համոզել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն արագ ավարտին հասցնել: Ամեն շաբաթյա մամլո ասուլիսներում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հենց սահմանազատման գործընթացը առաջ տանելու անհրաժեշտության մասին է խոսում:

Հետևաբար, «Զանգեզուրի միջա՞նցքն» է շտապեցնում Ալիևին ու Էրդողանին, թե՞ Անկարան ու Բաքուն հաշտության թուղթ են ուզում, որ ՌԴ խաղաղապահներին դուրս հրավիրեն Լեռնային Ղարաբաղից ու նոր հարձակման անցնեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2643 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am