Եկել է Ղարաբաղի հարցով գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը. Բյուլբյուլօղլու
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը: Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ ուղիներ է տեսնում դեսպանը,պատասխանել է. «Ինչպես մշտապես ընդգծում է ադրբեջանական կողմը, եկել է հակամարտությունը լուծելու գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը: Առկա ստատուս քվոն ... անընդունելի է: Հիմա պետք է պայմաններ ապահովել առարկայական բանակցություններ տանելու համար՝ իրական արդյունքների հասնելու նպատակով, ինչի համար քաղաքական կամք է անհրաժեշտ»:
