ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել Ռուսաստանի առաջարկած նախագծի շուրջ` թուրք-սիրիական սահմանի դրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է TASS-ը` դեմ է հանդես եկել 6 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն վետոյի իրավունք: Բանաձևին աջակցելուց հրաժարվել են նաև ԱԽ երեք ոչ մշտական անդամները` Իսպանիան, Նոր Զելանդիան և Ուկրաինան:
ՄԱԿ-ին առընթեր Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսի խոսքով` ավելի քան մեկ ժամ տևած քննարկման ընթացքում «յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր ազգային դիրքորոշումը»:
«Մենք մինչև երկուշաբթի ժամանակ ունենք (փետրվարի 22)` բանաձևի արձագանքները լսելու համար և կտեսնենք, թե հետո ինչ կլինի»,-նշել է նա:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ՌԴ-ի առաջարկած բանաձևի նախագիծը «շեղող» է անվանել:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը