Հակամարդ ու հակահայ «ծաղրածուներ» են առաքվել Հայաստան.նպատակը հայտնի է

Նիկոլ Փաշինյանի եւ իր հաճախորդաց հարամի մերձեցման ցերեկույթները շարունակվում են, մի քանի օր առաջ կառավարությունը հաղորդեց հերթական մերձեցման մասին, խոսքն արտախորհրդարանական որոշ ուժերի մասին է, որ պատերազմից հետո պարբերաբար հանդիպում են հայատյաց Փաշինյանի հետ՝ այդպիսով աջակցություն հայտնելով հայասպանին, միջազգային հարթակներում հնարավորություն տալու խոսել իր ընդունելի լինելու մասին:
Անշուշտ, այլեւս անպատվաբեր է անդրադառնալ այդ մարդկանց, դրանց տեսակի մասին, ընդգծել նրանց թույլ տված հանցանքի մեծությունը: Այս մարդկանց՝ Փաշինյանի նկատմամբ անգամ հանդուրժողականությունը մեծագույն հանցանք է Հայաստանի, Արցախի ու նրանց ժողովուրդների հանդեպ:
Կարելի է պատկերավոր համեմատության տարբեր օրինակներ նշել, որպեսզի ավելի ակնառու դառնա սրանց հանցանքի մեծությունը, դա մոտավորապես այն է, որ աջակցություն հայտնես այն թուրքերին, ովքեր մեծ Եղեռնի օրերին սրի էին քաշում հղի կանանց, խոշտանգում դեռ չծնված երեխաներին: Հիմա հարց է առաջանում՝ նման մարդկանց հետ կոմպրոմիս կա, թե չկա: Եթե կա, ապա կարելի է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ կոնսենսուսի ու կոմպրոմիսի մասին եւս: Փաստ է չէ, որ Արցախն այլեւս չկա, մեր հայրենիքի ինքնիշխանությունը մեծ հարցականի տակ է, հազարավոր զոհեր ու ավեր, հենց այս պահին չի բացառվում, որ մեր մի քանի հարյուր հայրենակցի Ադրբեջանում խոշտանգում են գերության մեջ, կտտանքների ենթարկում , ու այս դժոխային իրականության պատասխանատուն իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Մեզանում մարդը Նիկոլ Փաշինյանի համար գերագույն արժեք չէ: Ավստրալիայում 18 օր առաջ Քլեո Սմիթ անունով 4 տարեկան մի աղջիկ էր կորել: Որոնողական միջազգային օպերացիա սկսեցին: Երկրի վարչապետ Սքոթ Մորիսընն էլ խոստացել էր՝ չգտնեն՝ հրաժարական է տալիս: Հայաստանում վարչապետը 7000 մարդու մահվան պարագայում ասում է՝ պլյուս մինուս այսքան ու շարունակում վեր ընկնել տեղում, իսկ կողքին էլ աջակիցներ է շարում, որոնք փաստացի նույնքան հակամարդ են, որքան Նիկոլ Փաշինյանը:
Նորմալ բանական մարդը մի երեխայի կորստի համար պատրաստ է քաղաքական պատասխանատվության ենթարկվել, իսկ մեզանում հազարավոր երեխաներ չկան, հարյուրներն այս պահին խոշտանգվում են, ու այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, կրկնում ենք՝ Նիկոլ Փաշինյանն է եւ դուք գնում եք նրա հետ հանդիպման ու ձեռքսեղման, հասկանում եք չէ՞, որ դուք այնքան վերջացած հակամարդիկ եք, որ ձեր մասին խոսելու մեծ բան չկա, ձեր թեման ավարտված է, այստեղ մնում է մտածել, թե ինչու ու ինչ նպատակով են ռուսները հայաստանյան քաղաքական ասպարեզ գործուղում ծաղրածուների, որոնք ըստ էության դառնում են այդ պրոցեսի լոկոմոտիվը, իրենց ռեսուրսներով փորձում ծանրակշիռ հայտ ներկայացնել քաղաքական գործընթացներում՝ ի դեմս Տիգրան Արզաքանցյանի, որը Պուտինի ընկերոջ նախկին կնոջ ամուսինն է: Եթե ձեր հույսը Տիգրան Արզաքանցյանն է իր հայաստանյան այժմյան գործընկեր Տիգրան Ուրիխանյանով, կամ ձեր հույսը միաբջիջ Արա Աբրահամյանն է իր քաղաքական պրոյեկտներով, ապա Հայաստանի հետ կատարվածն ու դեռ շարունակվողը դառնում է բնական: Ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ կամ աջակցությամբ, դեռ ժամանակի ընթացքում է հասկանալի դառնալու շատերին: Իսկ այսօր Հայաստանում կան լայն շերտեր, որոնք իրենց դահիճին են ուզում, իրենց մորթողին են աջակցում, իսկ քաղաքական աջակցությունների նման միջոցառումները պարզապես լեգիտիմացնում են հանրության նման ցածր խավի ցանկություններն ու պահանջները, քանզի մարդիկ տեսնում են, որ Փաշինյանն այնքան էլ հանցագործ չէ, հակառակ դեպքում ամեն ինչով ապահով մարդիկ նրա կողքին չէին լինի: Հասկանալի է՝ Ռուսաստանը մեր հաշվին իր առեւտուրն է անում Թուրքիայի հետ, բայց մեծ հաշվով այստեղ տուժողը միայն մենք չենք, այլ ռուսները, քանզի ապազգային տարրերի ամրապնդումը երկրում, ի վերջո, նոր աղետի է հանգեցնելու:

Անի Սահակյան

դիտվել է 2484 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am