Փաշինյանը թոզ է փչում Արեւմուտքի աչքերին. «տակից» իր սեւ գործը կանի

Տաթեւում իշխանությունն ամեն գնով զավթելու իշխող ուժի ջանքերը հաջողությամբ չեն պսակվում: Վարչական դատարանը մերժել է ՔՊ դիմումը՝ հոկտեմբերի 17-ի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ընտրությունների արդյունքներով իշխող ուժը համայնքի 15 մանդատներից 7-ն է ստացել, 6 մանդատը բաժին է հասել Շանթ դաշինքին, իսկ երկուսը՝ Ապրելու երկիր կուսակցությանը:
ՔՊ-ն, թե ինչ գործիքակազմ կկիրառի Տաթեւում իշխանությունն անաղմուկ խլելու համար, դա կերեւա առաջիկա օրերին,բայց, որ կիրառելու է, դրանում կարելի է չկասկածել:
ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն են ստացել, դրանք լավագույնս ցույց են տալիս, որ ՔՊ-ն իրականում չունի ժողովրդի աջակցություն, իսկ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները պարզ թվանկարչություն են, որոնք լոկալ մակարդակում է բարդ է կրկնելը, եւ ուրեմն իշխանությունը ուժային մեթոդներով է փորձում տիրանալ համայնքային իշխանությանը, ինչպես արեց Գյումրիում, ինչպես փորձում է անել Մեղրիում:
Սակայն ակնհայտ է նաեւ, որ ՔՊ-ն զերծ է մնում հրապարակային շանտաժից ու ճնշումներից, ասվածի վկայությունը վարչական դատարանի վերոնշյալ որոշումն է:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլեւս ռիսկի գնալու եւ բացահայտ բեսպրեդել կիրառելու ռեսուրս չունի: Փաշինյանը արտաքին կենտրոնների հետ վերջին երեք տարիներին այնպիսի կեղտոտ խաղերի մեջ է՝ մեկ Արեւմուտքի գիրկն է նետվում, մեկ Ռուսաստանի, մեկ մոլորված պտտվում է երկուսի մեջ, որ հայտնվել է բոլոր կողմերի թիրախում: Պատահական չէ ԱՄՆ դեսպանատան վերջին օրերի զգուշացումը: Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակները սրընթաց շարժվում է Ռուսաստանի գիրկը, ռսի սապոգը լիզելու անդիմադրելի ժամանակներ են. մամուլում լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 9-ին ՌԴ միջնորդությամբ հերթական փաստաթուղթն է ստորագրվելու եւ ըստ էության Արեւմուտքը վերջնականապես դուրս է մղվելու ղարաբաղյան խնդրի կարգավորման պրոցեսներից: Հիմա թերեւս այս պատճառով Փաշինյանը խիստ զգուշավորություն է դրսեւորում ներքին ասպարեզում եւ բացահայտ հակաժողովրդական քայլերից զերծ է մնում՝ հասկանալով, որ Արեւմուտքը դրանցից կառչելով կարող է իր իշխանության վերջը տալ:

Այս պահից Տաթեւում կսկսեն ներքին ճնշումները , որպեսզի այդ ճանապարհով պարտադրեն կոալիցիա կազմել դիցուք Ռուբեն Վարդանյանի Ապրելու երկիր կուսակցության հետ:
Կա նաեւ մեկ տարբերակ, որով հնարավոր է հիմնավորել Վարչական դատարանում ձախողումը: Ըստ էության Նիկոլ Փաշինյանն այս օրերին ավելի կարեւոր եւ բախտորոշ քայլ պետք է անի եւ դրա համար էլ Տաթեւի համար չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել:

Անի Սահակյան

դիտվել է 924 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am