Կարեն Անդրեասյան, կարող է ծվծվա՞ս

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ ՄԻՊ-ի դեմ իրականացվող տեւական արշավը նոր մասշտաբների է հասնում: ՄԻՊ-ը հայտնվել է անգամ ԱԽՔ-ի թիրախում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարեց՝ ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և նրանք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի թղտվությամբ ՔՊ-ականները քողարկված եւ բացահայտ արշավ են սկսել ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ, որ Հայաստանում թերեւս բացառիկ պաշտոնյան է, որն անխոնջ իր գործն է անում եւ իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու արդյունավետ գործունեությամբ էլ ավելի ցցուն է դարձնում պարազիտ իշխանության անգործությունը: Հիշենք ՄԻՊ-ի դեմ ֆեյսբուքյան ստատուսները, ապա խորհրդարանում բացահայտ անհարգալից պահվածքը ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից: Հիմա, երբ լուրեր կան, որ Արման Թաթոյանը հնարավոր է քաղաքական ասպարեզ մտնի, իշխանության սրտի դողն ավելի է մեծացել, ասպարեզ են հանում ծանր հրետանիներին: Երեկ իր ասուլիսում անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարությանը Թաթոյանն ասել է. «Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել»: Արման Թաթոյանը նկատեց՝ դա բացահայտ ոտնձգություն է ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնատար անձի կողմից։
«Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ ու անկախ աշխատանքը հետագայում»,-ասել է Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշել է, որ այդ պաշտոնյան այն անձը չէ, որ ժամանակ հատկացներ ու մանրամասն անդրադառնար նրա հայտարարությանը, բայց քանի որ հետևողական աշխատանք է տարվում վարկաբեկելու ՄԻՊ-ի աշխատանքը, Արման Թաթոյանն անդրադարձավ մի քանի հարցի։
«Ի՞նչ է ասում այդ պաշտոնատար անձը, որ ես ընդհանրապես անաչառ չեմ, և քաղաքական հայտարարություններ եմ անում։ Ծիծաղելի է, որովհետև դրանից մեկ կամ երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների ժողովրդավարության զարգացման համար»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Վերջինս հիշեցրեց՝ դեռ 2018թ.-ին՝ հեղափոխության ամիսներին, անձամբ կապի մեջ էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետո։ Նրանք նամակագրությամբ Արման Թաթոյանին էին ուղարկում բերման ենթարկվածների անուն-ազգանուններ, որ այցելեին նրանց. «Այդ ժամանակ ես անաչառ է՞ի, հիմա դադարել ե՞մ անաչառ լինել։ Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերվա 3-ին այցելեցի այնտեղ։ Նշանակում է՝ այդ ժամանակ անաչառ էի, բայց հիմա երբ պաշտոնյա են դարձել, հիմա անաչառ չե՞մ»,-ասաց Արման Թաթոյանը։
Նկատենք, որ Թաթոյանի դեմ իշխանությունների նման անհանդուրժողականությունը հիշեցնում է Կարեն Անդրեասյանի-ՀՀԿ փոխհրաձգությունների ժամանակները, երբ ՄԻՊ պաշտոնում Անդրեսայանը իշխող ՀՀԿ-ի կողմից եւս ենթարկվում էր հալածանքների ու կտտանքների, որոնք ի վերջո իրենց արդյունքը տվեցին: Ի դեպ այդ ժամանակ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությոնը հրապարակային աջակցություն հայտնեցին ՄԻՊ-ին, հիմա Կարեն Անդրեասյան կարող է ծվծվա՞ս, հիմա ինչու ձայնդ դուրս չի գալիս, իսկ տարիներ առաջ գոռգոռում էիր, Նիկոլն էլ ձայնակցում էր քեզ:

Անի Սահակյան

դիտվել է 2334 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am