Ծանր փորձություն Մերկելի համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում: Այս մասին հաղորդել Է Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորումը: Ղեկավարները մտադիր են քննարկել ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման մոտեցումները եւ միգրացիոն հոսքերի կրճատման միջոցները: G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7 – 8-ը Համբուրգում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
