Մեկն էլ լինի՝ նրան բացահայտի

 Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է ընդամենը 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը:

Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ բյուջետային հատկացում: Հակակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ իրենց գործունեության վերաբերյալ այլ արդյունքային ցուցանիշներ ներկայացնել հնարավոր չէ։

«Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- բացատրել է Սասուն Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ինքն ու իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցները ծանրաբեռնվելու են ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ: Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները: «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը, որի իրականացումը հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական գործն է, բաղկացած է երեք միջոցառումից: «Քրեական վարույթի իրականացում» միջոցառման անցկացման համար կտրամադրվի 2 մլրդ 336 մլն դրամ: «Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպում» միջոցառման իրականացման համար ծախսվելու է 12,6 մլն դրամ։ Այդ գումարով կվերապատրաստվի կոմիտեի 96 ծառայող։ Երրորդ միջոցառումը Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդն է. այն կկազմի 30,3 մլն դրամ:

Այս տարվա սեպտեմբերին, երբ ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեն, հայտարարվեց, որ նոր մարմնի իրավասությանն են անցնելու Հայաստանում կոռուպցիոն գործերի քննությունները, որոնք նախկինում իրականացնում էին մի քանի իրավապահ մարմիններ՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն և Պետեկամուտների կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո լուծարվեց 2007թ. ստեղծված Հատուկ քննչական ծառայությունը։ Նախկինների թալանածը հետ բերելու խրոխտ լոզունգով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը առ այսօր թալանի բացահայտման գոնե մեկ կոնկրետ օրինակ չի ներկայացրել հանրությանը։ Ի դեպ, հենց Սասուն Խաչատրյանն էր խոստացել արմատախիլ անել կոռուպցիան և վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, օրենքի դաշտ կանչել մարդասպաններին և այդ մարդասպանների հովանավորներին։

Ավելի քան երեք տարի սրանք եղել են սոսկ պոպուլիստական բառեր։ Առայժմ բոլոր կոռուպցիոն գործերն ուղեկցվել են բռնել-ազատ արձակելու տեսարաններով։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոներներին դատելու հույսը շարունակում է մնալ Սասուն Խաչատրյանը։ Ի դեպ, Խաչատրյանը այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե ով էր հրապարակել իր և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի սկանդալային ձայնագրությունները։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2737 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am