Խոշոր հրդեհ Թբիլիսիի «Էլիավա» շուկայում. կան տուժածներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում 2500 քառակուսի մետր ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է շուրջ 150 հրշեջ-փրկարար: Ինչպես նշվում է՝ շուկայում բռնկված հրդեհից տուժածների կրած վնասները կփոխհատուցվեն: «Ցանկանում ենք ընդգծել, որ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են և մեղադրանքները, թե իբր հրշեջ ջոկատները դեպքի վայր ուշ են ժամանել, չեն ունեցել ջուր կամ մտադրված կերպով չեն հանգցրել կրակը, սուտ են»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ էլ՝ կա 4 տուժած, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
