Նախարարը հաստատում է. օգտվում ենք ադրբեջանական արտադրանքից
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց հայկական շուկայում պարբերաբար հայտնվող ադրբեջանական փաթեթավորման գյուղատնտեսական ապրանքների մասին՝ հարցնելով՝ արդյոք կա վիճակագարություն, թե 2016 թվականին ադրբաջանական ծագման քանի ապրանք է ներմուծվել Հայաստան և ինչպե՞ս են վերահսկվում դրանք:Նախարարը պատասխանեց, որ 2016-ի մասին տվյալներ չունի. «ՀՀ-ն պետք է ունենա իր քաղաքականությունը, թե որ երկրից մենք իրավունք ունենք ներմուծել ու որ երկրներից չենք կարող ներմուծումն անել: Եթե հստակեցված չի, օրենքի սահմաններում կարող են ներմուծել, կարեւորը՝ օրինական ներմուծվի: Եթե անօրինական են ներմուծում՝ դա արդեն ուրիշ ոլորտ է»: Մանե Թանդիլյանը նշեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը և նշեց, որ կարող ենք փաստորեն ֆիքսել, որ մենք պարբերաբար օգտվում ենք ադրբեջանական ծագման գյուղմթերքից: Նախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում, ըստ մամուլի, այդպես է ստացվում»:
