Ղրիմում ՀՀ քաղաքացի է խեղդվել
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում գտնվող Վասիլի լողափում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է խեղդվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին: Տղամարդու դին գտել են հաջորդ օրը՝ հուլիսի 2-ին։ Ինչպես նշվում է՝ ուժեղ փոթորիկ է եղել և նախապես զգուշացրել են, որ ոչ ոք ջուրը չմտնի:
