Դուք բոլորդ մի վիժվածքի խոսք եք պահում. անհետ կորածի հարազատը՝ ոստիկանին (video)
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը՝ նշելով, որ այն փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի ընդունել իրենց:
