Պատճառն անձնական է
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու իր որդին չի ծառայել բանակում, և նշեց, որ ՊՆ-ն պատասխանել է այդ հարցերին:Նա ունի եւս 2 որդի, հարցին՝ նրա՞նք էլ են ազատվելու բանակի ծառայությունից, պատասխանեց. «Այն, ինչ ՊՆ-ն պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխան է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, դա չի չարաշահվել, որովհետեւ եղել է մինչեւ նախարար նշանակվելը: Պատճառն արդեն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»: Հարցին, թե խոսքն առողջական խնդիրների մասի՞ն է, նախարարը պատասխանեց. «Հոդվածը, որը գրված է ՊՆ հայտարարության մեջ, ամեն ինչ ասում է»: Անի Աղազարյան
