Դատավորը կպատժի «Սասնա ծռերի» եւս 3 փաստաբանի
«Սասնա ծռերի» 18 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի եւ Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստն այսօր արդեն 5-րդ անգամ ընդմիջվեց: Այնուհետև, դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Նիստին ներկա փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատավորին նիստը հետաձգելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ փաստաբան Կարապետ Բադալյանն առանց դատարանին տեղյակ պահելու, լքել է դատական նիստերի դահլիճը։
