Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակվելու հարցը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդոք ճի՞շտ են լուրերը, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է կոմբինատի տնօրեն:
«Երբ լուծումները կլինեն, բոլորը կիմանան: Հարցը քննարկվում է: Այո, քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,-ասաց նա:
Անդրադառնալով ավելի վաղ Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը՝ նա ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ: Հարությունյանը շեշտեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել: Նա հորդորեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարությունների մեջ:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը