Դատավորը 5-րդ անգամ ընդմիջեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
«Սասնա ծռերի» 18 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի եւ Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստն այսօր արդեն 5-րդ անգամ ընդմիջվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Կարապետ Բադալյանի վարքի վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ փաստաբանն առանց դատարանին տեղյակ պահելու, լքել է դատական նիստերի դահլիճը։
