Դավիթ Լոքյանը վրդովվեց. տղան հիվանդ է
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը, լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ իր որդին հիվանդ է եղել, այդ իսկ պատճառով չի ծառայել բանակում: Ինչպես ասաց՝ Սերգեյ Լոքյանի մոտ վաղ տարիքից ալերգիա հիվանդություն են ախտորոշել։ «Դա գրանցված է եղել իր մոտ, երբ ինքը դեռ տասը տարեկան է եղել, և այժմ շարունակվում է»,- ասաց նախարարը՝ հավաստիացնելով, որ ինք այն ժամանակ պաշտոնյա չէր: Լրագրողների դիտարկմանը, թե կարող է ապացուցներ ներկայացնել, նախարարը վրդովված ասաց, որ դրանք Պն-ում են:
