Մինչև տարեվերջ գները դեռ կբարձրանան, մնացածը կերևա հետո

 Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ 2022թ-ին գնաճը կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա այդ ցուցանիշի միջակայքում։

Հայաստանում ներկայումս գնաճի մակարդակի վրա ազդում են հիմնականում 3 գործոն, առաջինը՝ համաշխարհային շուկայում գների աճն է, երկրորդը՝ բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների խաթարումը և երրորդը՝ ՀՀ-ում արտադրողական առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի մեծ աճը: ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե դրամի փոխարժեքն այս պահին ինչքանո՞վ է ազդում գների մակարդակի վրա՝ հավատացրել է, թե ՀՀ-ում փոխարժեքը ազատ է՝ լողացող։ «Փոխարժեքի մակարդակն այս պահի դրությամբ մոտ 480 դրամի շրջանակներում է: Դա որոշակիորեն ազդում է նաև գների վրա»: Նրա խոսքով՝ ապրանքախմբերի մեծ մասում գների աճի վրա դոլար-դրամ փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում:

«Մեր կանխատեսումներով, չենք բացառում, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնաճը որոշակիորեն կշարունակվի։ Մեր գնահատականների համաձայն՝ մյուս տարվա ընթացքում ամենահավանական ժամկետը հավանաբար կլինի երրորդ եռամսյակի վերջ, մենք կմոտենանք թիրախային ցուցանիշին, և դա մասամբ պայմանավորված կլինի նաև բազային էֆեկտներով»,- ասել է Մարտին Սարգսյանը:

Ներկայացնելով գնաճի բացվածքը՝ ԿԲ նախագահը պարզաբանել է, թե համաշխարհային շուկայում կա պարենի և այլ տիպի սննդամթերքի գների աճ: Անդրադառնալով, օրինակ, շաքարավազի գներին՝ նա նշել է, որ շաքարավազի գները, այս պահի դրությամբ, 2019-ի դեկտեմբերի համեմատ համաշխարհային շուկայում մոտավորապես 50 տոկոսով բարձրացել են, ինչն ավելի լուրջ գործոն է, քան փոխարժեքը։ Բացի այդ՝ բաձրացել է նավթի միջազգային գինը․ այս պահի դրությամբ՝ նավթի 1 բարելի գինը ավելի քան 80 դոլար է կազմում, որը, նախորդ դեկտեմբերի համեմատ, բավականին բարձր է։ Այնուամենայնիվ, ըստ ԿԲ նախագահի, գների աճը Հայաստանում այդքան մեծ չէ, քան կարելի էր ակնկալել։

Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացումները Կենտրոնական բանկը գնահատում է ավելի թույլ, քան կանխատեսված էր` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի դանդաղմամբ: <<Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման հետևանքով: Այս պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: Միևնույն ժամանակ հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ»,- նշել են ԿԲ-ում:

Միաժամանակ ԿԲ խորհրդի հրապարակած վերլուծության մեջ նշվում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: Այսպիսով՝ Կենտրոնական բանկի գնահատականներում քողարկված ենթատեքստով գնաճի պատասխանատվությունը իրավացիորեն դրվում է տնտեսության իրական հատվածի վրա։ Իրական խնդիրը ոչ թե գնաճն է, այլ տնտեսության թույլ աճը, որը չի հասցնում չեզոքացնել գնաճի սոցիալական հետևանքը։


Հայկ Դավթյան

դիտվել է 1172 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am