Հոգեկան աննորմալները՝ դասագրքերի հեղինակներ
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նախ նշեց, որ մեր երկրում ամենացավոտ խնդիրը կրթությունն է. «Դրա համար կոչ եմ անում պատգամավորներին` ավելի սարսափելի հարցեր տալ: Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն։ Ուր կորան սովետական այն դասագրքերը, որոնցով շատ նորմալ սովորում էինք»:
