Ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ամուսնանում է
Վաղը հուլիսի 4-ին տեղի է ունենալու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքը: Ջութակահարի հարսնացուն իսպանացի է: Մեր տեղեկություններով պսակադրության արարողություն տեղի կունենա Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում,իսկ այնուհետև հյուրերը կհավաքվեն <<Արքայաձոր>> ռեստորանում՝ նշելու արարողությունը: Պսակադրության արարողությանը ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Չնայած Խաչատրյանը 1993թ. մշտապես բնակվում է Գերմանիայում, սակայն նա մշտապես համերգներով հանդես է գալիս Հայաստանում:
