Փաշինյանը ե՞րբ և ի՞նչ քննարկում է ունեցել Ալիևի հետ. Էրդողանը գիտի՞, Հայաստանում չգիտե՞ն

Թուրքիայի նախագահը օրերս հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանին խաղաղություն է առաջարկել, և որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» մեխանիզմը։ Ընդ որում, թուրքական այս նախաձեռնության մասին, որից վերջին շրջանում Հարավային Կովկասում հետպատերազմյան կարգավորման համատեքստում հաճախ է խոսում նաև Մոսկվան, շատ բան հայտնի չէ։ Հայտնի միայն, որ գոնե այս պահին Ռուսաստանի մասնակցության պատճառով նախագծին դեմ է Վրաստանը։

Ռեջեփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, և մասնավորապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներին քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Տարածաշրջանից Էրդողանը Հռոմում խոսել է նաև մամուլի ասուլիսին, ընդգծելով, թե մշտական խաղաղությունը Հարավային Կովկասում այն հարցն է, որին Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում։

«Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Եթե բոլոր վեց երկրները դրական տրամադրվեն, այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի», - Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, թե «այս կապակցությամբ Իլհամ Ալիևն արդեն խաղաղություն է առաջարկել Հայաստանին»։

Էրդողանի խոսքով՝ վեց երկրներից Վրաստանը բացական վերաբերմունք ունի Անկարայի նախաձեռնած «3+3» հարթակի գաղափարին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե տարածաշրջանի չորս երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան դրական են վերաբերվում «3+3» հարթակին, իսկ Հայաստանի հետ քննարկումները շարունակվում են։

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի՝ Հռոմում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Էրդողանը Հարավային Կովկասի ապագան քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ: G-20-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահը ինքնաթիռում տված ճեպազրույցում հայտնել է, թե Հարավային Կովկասի ապագան Հռոմում քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ։ Էրդողանն ասել է, թե Էմանյուել Մակրոնին պատմել է անցած շաբաթ տարածաշրջան կատարած այցի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված Կովկասում խաղաղության հաստատմանը միտված քայլերը շարունակելու հարցում և նույնիսկ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում օրակարգում է եղել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձևավորման հարցը:
Թե որտեղ, ինչ ֆորմատով և երբ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը վեցի հարթակը, պաշտոնապես երբեք չի հայտարարվել։ Էրդողանն էլ չի մանրամասնել, թե ինչ քննարկման մասին է խոսքը։

Նկատենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպել էին ինը ամիս առաջ՝ հունվարին Մոսկվայում, հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների արած հայտարարություններում ու պաշտոնական հաղորդագրություններում, սակայն, վեցի հարթակի մասին խոսք չկար։

Հիմա Անկարան ասում է, թե Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Այսինքն, միայն թե Հայաստանը մոռանա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բայց հետաքրքիրն այն է, որ նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին խաղաղության առաջարկ արդեն արել է: Խոսելով Թբիլիսիի դիրքորոշման մասին՝ էրդողանը ասել է, որ Վրաստանը միասնական հարթակի ձևավորման վերաբերյալ բացասական մոտեցում ունի, սակայն եթե բոլորը համաձայնության գան, հնարավոր կլինի կյանքի կոչել այդ ձևաչափը: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանային երկրների համագործակցության այս նոր հարթակի գործարկումը կնպաստի խնդիրներ ունեցող երկրների հարաբերությունների բարելավմանը՝ ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև:

«3+3» ձևաչափը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն, ակտիվորեն սկսեց շրջանառվել անցած տարվա պատերազմից հետո տարածաշրջանում մնայուն խաղաղության ապահովման շուրջ մեծ երկրների առաջնորդների քննարկումներում: Էրդողանի խոսքով, այս հարցը նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երեկ կայացած հանդիպման օրակարգում է եղել: Անկարայից բացի, համագործակցության «3+3» ձևաչափին դրական են նայում նաև Մոսկվան, Թեհրանը և Բաքուն:

Պաշտոնական Երևանը դեմ չի արտահայտվել այս ձևավորմանը, բայց նաև շեշտում է՝ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Նման տեսակետ «Ազատության» հետ զրույցում հայտնել է ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը: «Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը: Նաև մեզ համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ», - հավելել է Հունանյանը:

Հիմա ինչ է ստացվում: Էրդողանն ասում է Ալիևը վճռական է տրամադրված Կովկասում խաղաղության հաստատմանը միտված քայլերը շարունակելու հարցում և նույնիսկ քննարկում է ունեցել Փաշինյանի հետ, որի ընթացքում օրակարգում է եղել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձևավորման հարցը:

Պաշտոնապես Հայաստանի իշխանություններն ասում են «3+3»-ը դեռ պարզ չի ինչի, բայց ըստ էրդողանի՝ Փաշինյանը Ալիևի հետ քննարկումներ է՞ ծավալել այս հարցով: Եթե այո՝ ինչո՞ւ է դա թաքցվում Հայաստանի ժողովրդից... Հիմա ի՞նչ «անակնկալ» է պատրաստվում Հայաստանի համար

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am