Ահավոր ակցիայա լինելու,եթե… Շտապօգնության վարորդները զգուշացնում են (video)
Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։
Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։ Ասում են, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։
Վարորդները պահանջում են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
Այլ ենթակայանի մեքենաների վարորդները ևս ցանկություն են հայտնել միանալու ակցիա իրականացնող վարորդներին։
