Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին (video)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։
Այսօր նախագահի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։
