Երկիրը՝ ամենաթողության հորձանուտում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ են պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք հատուկ ուշադրության և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարիք են զգում։ Սակայն ներկայումս այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ խնդիրների հարցում իսկական քաոս է երկրում։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, որ կարծես պետության գործունեությունը պարալիզացվել է, իսկ իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի համապատասխան հարցերով զբաղվի։ Այդպիսի ամենաթողության պատճառով է, որ երկրում հանցավորության մակարդակը հասել է անասելի չափերի, իսկ ծանր հանցագործությունների մասին տեղեկությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակի նկատմամբ ո՛չ համապատասխան հսկողություն կա, ո՛չ էլ հանցավորության դեմ լիարժեք պայքար։

Դրա փոխարեն հանրությանը փորձում են զբաղեցնել «բռնոցի-թողոցի» շոուներով։ Եվ դրանք ինչքան հնչեղ վերնագրերով հայտնվեն մամուլում, այնքան իշխանությունների սրտով է, քանի որ քչերն են ուշադրություն դարձնում, որ այդ լույսի ներքո հարուցված քրեական գործերը շատ չանցած կարճվում են, դրանից հետո նոր գործեր են հարուցվում, որոնք ևս կարճվում են և այդպես շարունակ։ Հանցավորության իրական պայքարի խնդիրները թողած՝ իրավապահ համակարգը հիմականում ընդդիմադիրներով է զբաղված, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում են հանրության շրջանում ատելության ու թշնամանքի գեներացման ավանդական գործելակերպը։ Բնականաբար, ատելության գեներացումն իր արտացոլումն է գտնում անհատ քաղաքացիների շրջանում, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավորության աճի համար։

Իսկ հայհոյանքը քրեականացնելու պես նախաձեռնություններով հնարավոր չէ արմատախիլ անել ատելության մթնոլորտը, քանի որ դրանով իշխանությունները բացառապես միայն իրենց շահերը պաշտպանելու հարցն են լուծում։ Էլ ավելի բարձիթողի վիճակ է առողջապահության ոլորտում։ Երբ համաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իշխանությունները հանրության հետ աշխատելու անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկում պատվաստումներին նպաստելու և արագացնելու մասով (երևի ավելի կարևոր գործեր ունեին), սակայն հիմա, երբ ցրտերն ընկել են, իրավիճակն արդեն կրիտիկական կետի է հասել, հիշում են, որ հակապատվաստումային տրամադրություններ կան։ Ու այդ ֆոնի վրա քաղաքացիները կրկին տուգանքի մատերիալ են դառնալու, քանի որ արդեն բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։

Ըստ այդմ, կրկին արժե հիշել, թե ինչպիսի խանդավառությամբ էր ժամանակին Փաշինյանը հայտարարում, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ անցյալ տարի համաճարակային իրավիճակի պատճառաբանությամբ իշխանությունները կասեցրին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ու այդ փոփոխություններն անցկացրին ԱԺ-ի միջոցով։ Այդ դեպքում, ինչո՞ւ հիմա էլ չեն կասեցնում կամ հետաձգում ՏԻՄ ընտրությունները։ Բայց սա առանձնապես զարմանալի չէ. այս իշխանությունները միշտ բացառապես երկակի չափանիշներով են առաջնորդվում։ Նրանց ոչ այնքան քաղաքացիների առողջությունն է հետաքրքրում, այլ այն, թե ինչպես կարող են իրենց լծակներն օգտագործելով՝ «զավթել» նաև ՏԻՄ համակարգը։ Մյուս կողմից էլ՝ եթե բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն պահում հակահամաճարակային կանոնները, ապա ինչպե՞ս են ակնկալում, որ դրանք պահեն քաղաքացիները։

Հատկապես տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի շարք պաշտոնատար անձինք իրավական տեսանկյունից հնարավորություն են ստանում չհետևել կանոններին, դիմակ չկրել և այլն։ Օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մի շարք պաշտոնատար անձանց գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չդնել:

Եվ հարց է առաջանում, թե ինչո՞վ են այդ իշխանավորներն արտոնյալ հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Առանց այդ էլ Հայաստանն այսօր քաղաքական, տնտեսական և անվտանգային առումով բավական բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն իշխանություններն իրենց անկազմակերպ ու անհասկանալի քայլերով երկիրը ծայրահեղ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնեցնում։ Եվ բացառված չէ, որ այդպես են վարվում, որպեսզի իրենց դեմ դժգոհության ալիքը խեղդեն համաճարակային իրավիճակի սրացման միջոցով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 427 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am