Հատկապես պատերազմից հետո զավեշտալի է վերընթերցել Նիկոլ Փաշինյանին նախկին՝ «աղջիկ» ժամանակաների գրառումներն ու հայտարարությունները։ Վարչապետ դառնալուց 20 օր անց Նիկոլ Փաշինյանի համար տարակուսելի էր, թե ինչպես կարող են պետական պաշտոնյաները չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ, երբ ինքը լինելով երկրի վարչապետ կանգնում է․ «Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։
Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։
Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 27-ին։
Երկու տարի անց Փաշինյանը ոչ միայն լուսացույցի կարմիր լույսի տակ չի կանգնում, այլև մեծացրել է իր ավտոշարասյունը, իսկ շարասյան մեքենաներից ավտոմատ են ուղղում քաղաքացիների ուղղությամբ։
Իրապես զարմանալ կարելի է, թե մարդ որքան կեղծավոր, ստախոս և դատարկ կարող է լինել, այ սա զարմանալի է, թե չէ լուսացույցի կարմիր լույսի տակ չկանգնելը այդքան էլ զարմանալի չէր ու չէ։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը