Բոլոր դիմումներով մենք զբաղվել ենք, լուծումներ ենք տվել․ Աղվան Հովսեփյան
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը,լրագրողների հետ զրույցում ,հարցին՝ ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործեր կային հարուցված․ դրանք այժմ ի՞նչ փուլում են, ի՞նչ գործողություններ են իրականացվել , ասաց, որ բոլոր հաղորդումներին, դիմումներին իրենք ընթացք ենք տալիս եւ միջազգային կառույցներին, որոնք հետաքրքրված էին ընտրախախտումներով, բոլորին բացահայտ ասել է, որ խախտում հայտնաբերելու դեպքում կարող են դիմել․ «Բոլոր դիմումներով մենք զբաղվել ենք, լուծումներ ենք տվել, բողոքարկման դեպքեր չկան։ Տասից ավելի ուղարկել ենք դատարան եւ մի մասը լուծում են ստացել»։
