Շաքարային դիաբետի այդ ձևն անհամատեղելի է կալանքի հետ. Արմեն Չարչյանի պաշտպան (video)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, խոսելով Չարչյանի առողջական վիճակից, նշել է, որ շաքարային դիաբետի այդ ձևն անհամատեղելի է կալանքի հետ:
«Իր առողջական վիճակը մնում է նույնը, ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունեցել: Ինչպես գիտեք պարոն Չարչյանի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետի ծանր ձևը և նա մինչ օրս 100-ից ավել ինսուլին է ստանում»:
