«Սասնա ծռերից» 17-ը նախազգուշացում ստացան
Արդեն տեղեկացրել ենք,որ մեկնարկել է 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների 18-ի գործով նիստը :Այն վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց նրանցից 17-ի հանդեպ, քանի որ վերջիններս դատավորի ներս մտնելուն պես ոտքի չկանգնեցին: Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը տեղից նստած խոսեց, ասելով. «Ես համոզված եմ, որ Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելը կապված չի առողջական վիճակի հետ»: Արտուշ Գաբրիելյանը Սերգեյ Կյուրեղյանի հանդեպ կիրառեց այլ սանկցիա՝ հեռացնելով նիստերի դահլիճից: «Այ դա ուրիշ բան»,- լսելով դատավորի որոշումը, ասաց Սերգեյ Կյուրեղյանը: Նիստն արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց 30 րոպեով:
