Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն (video)
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածում ոստիկանությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, ուղեկցում է քաղաքացիներին, իսկ այժմ, պայմանավորված եղանակային պայմաններով, ուղեկցումների անհրաժեշտությունն ավելանում է, ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Հարցին՝ չկա՞ն դեպքեր, երբ քաղաքացիներն առանց ոստիկանության ուղեկցության են անցնում ճանապարհի այդ հատվածը, Ֆիդանյանը պատասխանեց․ «Չէ, չեմ կարող ասել։ Այդ հատվածում, որտեղ որ անհրաժեշտ է ուղեկցում կատարել, միանշանակ, ուղեկցումն իրականացվում է՝ լինի դա ոստիկանության, թե ԱԱԾ ուժերով»։
